Երբ օրենքը և իրավունքը աշխատում են ընտրողաբար, պաշտպանելով միայն կամ հիմնականում իշխանական և մերձիշխանական շահեր, ապա նման պարագայում հասարակության մյուս հատվածը ստիպված է լինում իր իրավունքները պաշտպանել միայնակ` անհատական գործողությունների միջոցով։ Սա էլ ծնում է ինքնադատաստանի նախադեպեր, որոնք խարխլում են ողջ պետական «շենքը»:
Այսօր սպանությունների ու ինքնասպանությունների զարհուրելի աճը հենց դրա մասին է խոսում։
Երբ իշխանությունը միանգամից բռնում է իր դեմ ցանկացած զանցանքի մեջ մեղադրվողի, բայց պաշտպանում է օպոնենտներին զրպարտողներին, սուտ մատնիչներին, բնական է, որ առաջ է գալու դիմադրություն:
Հեղափոխություն լինելու է հենց իշխանությունների աննորմալ վարքագծի համար:
Արա Պողոսյան